ԱՄՆ-ը առայժմ որեւէ որոշում չի ընդունել Եվրոպայի ՀՀՊ<br /> առնչությամբ<br />


ԱՄՆ-ը առայժմ որեւէ որոշում չի ընդունել Եվրոպայի ՀՀՊ
առնչությամբ

  • 18-03-2009 17:53:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բարաք Օբամայի վարչակազմը դեռեւս որեւէ որոշում չի ընդունել Եվրոպայում ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու ծրագրերի առնչությամբ, հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջեֆ Մորրելը: Ըստ նրա, «նոր վարչակազմը... վերլուծության կենթարկի ՀՀՊ համակարգը նրա տեխնոլոգիական հնարավորությունների առումով, ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքական իրողությունները»: «Տվյալ գործընթացը դեռ չի սկսվել»,- նկատել է Մորրելը` ավելացնելով, որ վարչակազմն ունի մի քանի այլ, ավելի հրատապ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել առաջնահերթ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play