Մադագասկարի ընդդիմության առաջնորդը իրեն հայտարարել է երկրի<br /> նախագահ<br />


Մադագասկարի ընդդիմության առաջնորդը իրեն հայտարարել է երկրի
նախագահ

  • 18-03-2009 16:21:00   | Մադագասկար  |  Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մադագասկարի ընդդիմության 34-ամյա առաջնորդ Էնդրյու Ռաջոյելինան զինվորական հրամանատարության առաջնորդի կողմից լիազորություններն իրեն փոխանցվելուց հետո իրեն հայտարարել է երկրի նախագահ: «Ռավալոմանանան (Մադագասկարի նախկին նախագահը) հենց նոր հրաժարական է տվել, ասել է թե նաեւ իր կառավարությունը եւ վարչապետը, եւ, այդպիսով, ես անցումային կառավարության ղեկավարն եմ... հիմա դուք կարող եք ինձ կոչել նախագահ»,- հեռախոսազրույցի ժամանակ ֆրանսիական LCI հեռուստաալիքին հայտարարել է Էնդրյու Ռաջոյելինան: Ռաջոյելինան նշել է, որ նոր կառավարությունը, որ շուտով կձեւավորվի, երկու տարվա ընթացքում երկրում կկազմակերպի նախագահական ընտրություններ, եւ որ այդ ընտրություններում նա հույս ունի ստանալ ժողովրդի աջակցությունը: Քաղաքական ճգնաժամը Մադագասկարում ակտիվ փուլ մտավ հունվարին, երբ նախագահին բռնապետության մեջ մեղադրող ընդդիմության առաջնորդ Էնդրյու Ռաջոյելինայի կողմնակիցները Անտանանարիվուի կենտրոնական հրապարակում հանրահավաք կազմակերպեցին, որը վերաճեց անկարգությունների: Մի քանի օր շարունակվող հուզումների զոհ դարձան մոտ 70 մարդ: Ընդամենը ճգնաժամի սկզբից ի վեր ընդդիմության եւ անվտանգության ուժերի բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 135 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play