Մադագասկարի նախագահը խնդրում է միջազգային ռազմական<br /> օգնություն<br />


Մադագասկարի նախագահը խնդրում է միջազգային ռազմական
օգնություն

  • 17-03-2009 16:32:00   | Մադագասկար  |  Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալումանանան այսօր դիմել է ՄԱԿ-ի ղեկավարությանը եւ Հարավ-Աֆրիկյան զարգացման ընկերակցությանը իրեն ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: «Նախագահի հնարավորություններն այժմ, ակնհայտորեն, շատ սահմանափակ են: Իրադրությունը վերածվում է ռազմական հեղաշրջման: Սակայն մինչ այժմ նա դեռ լիազորություններ ունի դիմելու արտասահմանյան աջակցության խնդրով»,- հայտնել է պետության ղեկավարի ներկայացուցիչը: Դրանից բացի, ինչպես նշել է Ռավալումանանայի ներկայացուցիչը, «նախագահը ծրագրում է մնալ Մադագասկարում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play