ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն զորավարժություններ կանցկացնեն Չինաստանում<br />


ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն զորավարժություններ կանցկացնեն Չինաստանում

  • 17-03-2009 16:05:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը քննարկում են Հյուսիս-Արեւելյան Չինաստանում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու հարցը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Ցյան Լիխուան, զորավարժությունները ուղղված են ՌԴ եւ ՉԺՀ ռազմավարական գործընկերության զարգացմանը: «Երկու երկրների պաշտպանության նախարարությունները ներկայումս քննարկում են առաջիկա զորավարժությունների մանրամասները»,- ասել է չին ներկայացուցիչը: Ցյան Լիխուան հիշեցրել է, որ այս տարի նշվում է Մոսկվայի եւ Պեկինի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play