Պուտինը այսօր սկսում է Ուկրաինայի գրավյալ տարածքների պաշտոնապես բռնազավթումը


Պուտինը այսօր սկսում է Ուկրաինայի գրավյալ տարածքների պաշտոնապես բռնազավթումը

  • 30-09-2022 15:59:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր սկսում է Ուկրաինայի գրավյալ տարածքների պաշտոնապես բռնազավթումը։
 
Այսօր նա հրամանագիր ստորագրեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ՝ փետրվարին, ՌԴ նախագահը ճանաչել էր Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
 
Հիմա հիմք ընդունելով Ուկրաինայի տարածքներում վերջերս անցկացված այսպես կոչված հանրաքվեների արդյունքները՝ որոշում կընդունվի այդ տարածքները Ռուսաստանին միացնելու մասին։
 
Հոկտեմբերի սկզբին Պետդուման և Դաշնության խորհուրդը նիստեր են անցկացնելու և ամենայն հավնականությամբ կվավերացնեն ընդունված որոշումը։
 
Այդ շրջանները միասին կազմում են Ուկրաինայի տարածքի 15 տոկոսը, դրանք Պորտուգալիայի կամ Հունգարիայի տարածքի չափ են։
 
Ուկրաինան, Արևմուտքը դատապարտում են Ռուսաստանի գործողությունները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play