Պետք է վերադարձներ ռազմագերիների. Ադրբեջանը կրկին չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. Արմեն Գրիգորյան


Պետք է վերադարձներ ռազմագերիների. Ադրբեջանը կրկին չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. Արմեն Գրիգորյան

  • 03-10-2022 12:17:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:
 
«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է Գրիգորյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի էր ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play