Ֆրանսիան ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութից, պահանջում է պատժել մեղավորներին


Ֆրանսիան ցնցված է հայ գերիների գնդակահարության տեսանյութից, պահանջում է պատժել մեղավորներին

  • 04-10-2022 13:01:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների հավաքական մահապատիժը պատկերող տեսանյութերը խորապես ցնցող են», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
 
«Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այդ գործողությունների առնչությամբ քննության մեկնարկը, ինչպես հայտարարել է Ադրբեջանը, և պահանջում է դրանց հեղինակներին կանգնեցնել արդարադատության առջև», - ասված է պաշտոնական Փարիզի երեկ հրապարակած հայտարարությունում:
 
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիներին:
 
Արման Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play