Ինչով է զբաղված Վեհափառ Հայրապետը


Ինչով է զբաղված Վեհափառ Հայրապետը

  • 04-10-2022 13:50:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: «Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը», ասվում է հայտարարության մեջ:
 
Նախօրեին Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ձեւաչափը անհրաժեշտությունը սպառված էր համարել, քանի որ իշխանությունը, մի կողմից, համագործակցելու պատրաստակամություն չէր հայտնել, մյուս կողմից՝ բացահայտել էր «խաղաղ պայմանագրի» էությունը։ Նախկինները տրտնջում էին տեղեկատվության պակասից, եւ ահա այդպիսով ստացան պատասխանը։ Իր հերթին, Սերժ Սարգսյանը այս ձեւաչափի արդյունավետության վերաբերյալ իր գնահատականը խոստացել է հրապարակել մասնակիցների հետ խորհրդակցություններից հետո։
 
Այլ իրավիճակում, այս ձեւաչափը կարելի էր զավեշտալի համարել, առավել եւս՝ նախկինների պնդումները, թե տեղեկատվության պակաս ունեն։ Այն դեպքում, երբ Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերը մակերեսին են, եւ ոչ ռուսները, ոչ թուրքերը ենթատեքստերով չեն խոսում, այլ՝ բացեիբաց։ Բաց են խոսում նաեւ արտաքին մյուս կողմերը։
 
Լրագիրը գրել էր, որ նպատակը Հայաստանում քաղաքական մտքի վակուումը դատարկաբանությամբ լցնելն էր ու հանրությանը հուսալքելը անելանելիության վերաբերյալ պնդումներով՝ կամ թուրք, կամ ռուս, պետականության անկումով։ Զուր չէ, որ Տեր-Պետրոսյանը, ձեւաչափը սպառված համարելով, հայտարարեց, թե ծավալվեց առարկայական բանավեճ 1998-ից հետո առաջին անգամ։ Տեր-Պետրոսյանը նկատի ունի պատերազմի ու խաղաղության մասին իր հայտնի հոդվածը եւ այն, որ իրենից դուրս բանավեճ չկա։ Թեեւ, եթե այլ բանավեճերի էլ առչնչվեր կամ հետեւեր, չէր տրտնջա, թե տեղեկատվության պակաս ունի։ Քոչարյանի մասին ընդհանրապես չարժե խոսել՝ նա քաղաքական գործիչ չէ, հակառակ դեպքում մինչեւ վերջին պահը չէր կառչի Պուտինի հետ իր քիմիայից ու 20 տարի չէր կատարի մի դեր, որը ոչ մի կերպ քաղաքական համարել չի կարելի։
 
Այս ֆոնին, հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է զբաղված Վեհափառ Հայրապետը։ Հանրությանը հուսալքելու եւ պետականության անկման անխուսափելիության «բանավեճերը» միջնորդելո՞ւ։ Ուշադրության է արժանի հանդիպումից հետո Քոչարյանի այն հայտարարությունը, թե հայ եկեղեցին դարերի ընթացքում առանձնահատուկ դեր է խաղացել եւ գուցե ժամանակն է այդ դերը վերականգնելու։ Սակայն հիմա մոնղոլ խաների ու Պարսից տիրակալների ժամանակները չեն, որոնց օրոք ծավալվեց եկեղեցաշինություն, եկեղեցին էլ ստացավ «յառլիկ»։ Հիմա «յառլիկ» տվող չի լինելու, փոխարենը Մոսկվայի պատրիարքը թուրքերի հետ ձեռնամուխ է եղել հայ հոգեւոր ժառանգությունը, հայ ինքնությունը վերացնելու, հայ եկեղեցիները յուրացնելու գործին։ Վեհափառ Հայրապետը երբեւէ հայտարարություն արե՞լ է այս կապակցությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play