ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին ուղղված ջանքերին․ Բայդենի խորհրդական


ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին ուղղված ջանքերին․ Բայդենի խորհրդական

  • 05-10-2022 10:54:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
 
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայերի վերադարձը։ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված շարունակական ջանքերին»,- նշել է նա։
 
Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հոկտեմբերի 4-ին հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play