Այն հայտարարությունները, թե ՌԴ–ն երես է թեքել ՀՀ–ից, անհիմն շահարկումներ են. Կոպիրկին


Այն հայտարարությունները, թե ՌԴ–ն երես է թեքել ՀՀ–ից, անհիմն շահարկումներ են. Կոպիրկին

  • 05-10-2022 14:32:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանը միշտ սատարում է այն բոլոր քայլերը, գործընթացները, որոնք կօգնեն կանխել ուժի կիրառումը Հարավային Կովկասում։
 
Հարավային Կովկասի խաղաղ և անվտանգ զարգացումը Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է, ուստի բոլոր այն հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, անհիմն շահարկումներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
 
«Ռուսաստանը միշտ սատարում է այն բոլոր քայլերը, պրոցեսները, որոնք կօգնեն խաղաղություն ապահովել, հող կնախապատրաստեն Հարավային Կովկասի խաղաղ և անվտանգ զարգացման համար և թույլ չեն տա, որ ուժի կիրառման դրսևորումներ լինեն։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանն ապահով լինի, ներդրում ունենա տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներում։ Ռուսաստանի համար սա շատ կարևոր է, կենսականորեն կարևոր։ ՌԴ–ն Հարավային Կովկասի հարևանն է, ուստի ցանկացած շահարկում, թե Ռուսաստանը շրջվում է տարածաշրջանից, երես թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան սպեկուլյացիա։ Ես սա պաշտոնապես եմ հայտարարում»,–ասաց Կոպիրկինը։
 
ՌԴ դեսպանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play