ԱՄՆ-ը կմեղմացնի պատժամիջոցները Կուբայի հանդեպ<br />


ԱՄՆ-ը կմեղմացնի պատժամիջոցները Կուբայի հանդեպ

  • 12-03-2009 16:26:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կառավարությանը կարգադրել է ուժի մեջ մտցնել Կուբայի հանդեպ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները մեղմացնող օրենքը: Ավելի վաղ օրինագիծն արժանացել էր Կոնգրեսի երկու պալատների հավանությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Համաձայն նորամուծությունների, կուբայական ծագումով ամերիկացիները այժմ կարող են Կուբայում գտնվող իրենց հարազատներին ուղարկել ավելի մեծ գումարներ, քան նախկինում: Մինչ օրս ԱՄՆ-ից Կուբա դրամական փոխանցումների ծավալները սահմանափակ էին: Նշանակալի չափով կվերացվեն նաեւ սննդամթերք եւ դեղորայք առաքելու սահմանափակումները: Դրանից բացի, կուբայական ծագումով ամերիկացիները այսուհետ կկարողանան տարին մեկ անգամ մեկնել պատմական հայրենիք: Նախկինում նրանց թույլատրվում էր Ազատության կղզի այցելել երեք տարին մեկ անգամ` երկշաբաթյա ժամկետով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play