Նիկոլա Սարկոզի. Ֆրանսիան կվերադառնա ՆԱՏՕ<br />


Նիկոլա Սարկոզի. Ֆրանսիան կվերադառնա ՆԱՏՕ

  • 12-03-2009 16:25:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան կվերադառնա ՆԱՏՕ, եւ դա չի հակասի երկրի ազգային անկախությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: «Եկել է ժամանակը վերջ դնելու այդ իրավիճակին, քանի որ դա բխում է Ֆրանսիայի եւ ողջ Եվրոպայի շահերից»,- հայտարարել է Սարկոզին: Ֆրանսիան ՆԱՏՕ-ի կազմից դուրս է եկել 1966 թ.` Շարլ դը Գոլի կառավարման ժամանակ, որը դրանով կամենում էր ցույց տալ երկրի անկախությունն ԱՄՆ-ից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play