Աֆղանստանում լրագրող է սպանվել<br />


Աֆղանստանում լրագրող է սպանվել

  • 11-03-2009 16:23:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի Կանդագար քաղաքում սպանվել է կանադական CTV հեռուստաալիքում աշխատող աֆղանցի լրագրող Ջավիդ Յազեմին, տեղեկացրել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը: Յազեմին, որը հեռուստաօպերատոր էր աշխատում եւ լուսաբանում կանադական զորակազմի գործունեությունը Կանդագարում, գնդակահարվել է իր քաղաքային գրասենյակից դուրս գալու ժամանակ: Առայժմ հակակառավարական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել սպանության պատասխանատվությունը: Յազեմին Աֆղանստանում շատ հայտնի լրագրող էր: 2007 թվականին նա ամերիկացի զինվորականների կողմից ձերբակալվել էր «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հետ գործակցության մեղադրանքով եւ գրեթե 11 ամիս անցկացրել խիստ վտանգավոր հանցագործների համար նախատեսված Բաղրամի ավիաբազայի ամերիկյան բանտում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play