Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը հոկտեմբերի 11-ին փակ է լինելու. ՀՀ ԱԻՆ


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը հոկտեմբերի 11-ին փակ է լինելու. ՀՀ ԱԻՆ

  • 11-10-2022 12:13:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
 
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
 
Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը հոկտեմբերի 11-ին ժամը 10։00-17։00-ն տեխնիկական աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն