Իլինոյսի նահանգում անհայտ անձը կրակել է եկեղեցու քահանայի<br /> վրա<br />


Իլինոյսի նահանգում անհայտ անձը կրակել է եկեղեցու քահանայի
վրա

  • 09-03-2009 17:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՄԱՐՐԻՎԻԼԼ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիրակի առավոտյան անհայտ անձը ամերիկյան Իլլինոյսի նահանգի Մարրիվիլլ քաղաքի բապտիստական եկեղեցում ժամերգության ժամանակ կրակ է բացել, զոհվել է եկեղեցու ավագ քահանան, մի քանի ծխականներ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Եկեղեցու քահանայի` Ֆրեդ Ուինտերսի վրա հանցագործը կրակել է երեք անգամ: Հարձակվողը կալանքի տակ գտնվում է հիվանդանոցում: Նա ինքն իրեն մի քանի անգամ դանակահարել է, նրա վիճակը համարվում է ծանր: Միջադեպի ժամանակ եկեղեցում մոտ 150 մարդ է եղել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play