Մինչեւ սեպտեմբերի վերջը 12 հազար ամերիկացի զինծառայողներ<br /> կլքեն Իրաքը<br />


Մինչեւ սեպտեմբերի վերջը 12 հազար ամերիկացի զինծառայողներ
կլքեն Իրաքը

  • 09-03-2009 17:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են մինչեւ սեպտեմբերի վերջը 12 հազար ամերիկացի զինծառայողների Իրաքից դուրս բերելու մասին, հաղորդում է «Սքայ նյուս» հեռուստաալիքը: Դուրսբերման մասին տեղեկատվությունը «Ֆրանսպրես» գործակալությանը կիրակի հաստատել է նաեւ Իրաքի կառավարության մամլո քարտուղար Ալի Դաբբաղը: «Մենք ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել մինչեւ սեպտեմբերի վերջը Իրաքից 12 հազար ամերիկացի զինվորների դուրս բերման վերաբերյալ: Դրանից բացի, մենք պայմանավորվել ենք Միացյալ Թագավորության հետ երկրից 4 հազար բրիտանացի զինծառայողների դուրսբերման մասին»,- ասել է Դաբբաղը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման փետրվարի սկզբին հայտարարել էր, որ Իրաքի տարածքում տեղաբաշխված 140 հազար զինծառայողների մեծ մասը տուն կվերադառնա արդեն այս տարվա ընթացքում: Ընդ որում` նա հայտնեց, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը ծրագրում է կրկնապատկել Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զինծառայողների թվաքանակը` 18 ամսվա ընթացքում 36 հազարից հասցնելով 60 հազարի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play