Սպանվել է Պետդումայի փոխխոսնակի օգնականը<br />


Սպանվել է Պետդումայի փոխխոսնակի օգնականը

  • 06-03-2009 16:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դանակահարության բազմաթիվ վերքերով Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել է Պետդումայի փոխխոսնակներից մեկի օգնական Ալեքսեյ Բելյաեւը, հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը: «Բելյաեւի մարմինը Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել է հինգշաբթի երեկոյան: Զննության ժամանակ միլիցիայի աշխատակիցները մարմնի վրա հայտնաբերվել են դանակահարության բազմաթիվ վերքեր»,- ասել է նա: Ըստ աղբյուրի, Բելյաեւը Պետդումայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Բաբակովի օգնականն էր: Նշվում է, որ Պետական դումայի փոխխոսնակի օգնական Ալեքսեյ Բելյաեւը կարող էր սպանվել կողոպուտի նպատակով, քանի որ բնակարանում, որ նա վարձակալում էր, առկա են ավարառության հետքեր: «Բնակարանում, որտեղ սպանվել է Բելյաեւը, առկա են կողոպուտի հետքեր: Հետաքննությունը քննում է մի քանի վարկածներ, այդ թվում սպանություն կողոպուտի նպատակով»,- հայտնել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play