ՄՈՍԿՎԱ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դանակահարության բազմաթիվ
վերքերով Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել է Պետդումայի
փոխխոսնակներից մեկի օգնական Ալեքսեյ Բելյաեւը, հայտնել է
Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
«Բելյաեւի մարմինը Մոսկվայի իր բնակարանում հայտնաբերվել է
հինգշաբթի երեկոյան: Զննության ժամանակ միլիցիայի աշխատակիցները
մարմնի վրա հայտնաբերվել են դանակահարության բազմաթիվ վերքեր»,-
ասել է նա:
Ըստ աղբյուրի, Բելյաեւը Պետդումայի նախագահի տեղակալ
Ալեքսանդր Բաբակովի օգնականն էր:
Նշվում է, որ Պետական դումայի փոխխոսնակի օգնական Ալեքսեյ
Բելյաեւը կարող էր սպանվել կողոպուտի նպատակով, քանի որ
բնակարանում, որ նա վարձակալում էր, առկա են ավարառության հետքեր:
«Բնակարանում, որտեղ սպանվել է Բելյաեւը, առկա են կողոպուտի
հետքեր: Հետաքննությունը քննում է մի քանի վարկածներ, այդ թվում
սպանություն կողոպուտի նպատակով»,- հայտնել է նա: