Ֆրանսիացի դպրոցականները 80 եվրոյով գնում են տնային<br /> առաջադրանքներ<br />


Ֆրանսիացի դպրոցականները 80 եվրոյով գնում են տնային
առաջադրանքներ

  • 05-03-2009 18:05:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում հայտնվել է կայք «վատ սովորող հարուստ աշակերտների» համար: Այստեղ դպրոցականները կարող են բարձր դասարանների սովորողներից ու բուհերի ուսանողներից գնել մաթեմատիկայի առաջադրանքների պատասխաններ: Մաթեմատիկայի մեկ խնդրի լուծման արժեքը 5 եվրո է, իսկ տարեկան առաջադրանքների լրիվ կոմպլեկտը բանավոր բացատրություններով` 80 եվրո: Ինչպես նշվում է, նորամուծությունը առաջացրել է ուսուցիչների վրդովմունքը: Նրանք հայտարարում են, որ այդ կայքը թաղում է համընդհանուր միջնակարգ կրթության բուն գաղափարը, որի իմաստը ինքնուրույն աշխատանքը եւ դպրոցականների ընդունակությունների զարգացումն է: Մանկավարժների կարծիքով, երեխաները կարող են վերածվել սպառողների` համոզված, որ բացարձակապես ամեն ինչ այս աշխարհում գին ունի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play