ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր․ ՀՀ ՊՆ


ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր․ ՀՀ ՊՆ

  • 02-11-2022 15:17:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:
 
Պաշտպանության նախարարը, բարձր  գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է  առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
 
Քննարկվել են դիտորդական առաքելության  գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play