ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած


ՃՏՊ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին․Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած

  • 03-11-2022 20:48:15   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: 
 
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:
 
Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած»,- հայտնում են ԱԻՆ-ից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play