Վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին


Վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին

  • 05-11-2022 13:32:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին: Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: 
 
Վարչապետին զեկուցվել է, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ: 
 
Այսօրվա ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա: 
 
Կյանքի կոչվող ծրագրով հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ: 
 
Ծառատունկին ներկա էին նաև բոլոր վարչական շրջանների դենդրոլոգները: Այսօր տնկվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ--ի Ջերմոցատնկարանային վարչությունում աճեցրած տնկիները։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play