Ադրբեջանցիները կրակել են Խրամորթում աշխատանքներ իրականացրած տրակտորիստի ուղղությամբ․ ԱԻՊԾ


Ադրբեջանցիները կրակել են Խրամորթում աշխատանքներ իրականացրած տրակտորիստի ուղղությամբ․ ԱԻՊԾ

  • 05-11-2022 19:36:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, երբ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ է իրականացրել, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել։
 
Այս մասին տեղկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։
 
Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play