42-ամյա որդու կողմից ծեծված մայրը հիվանդանոցում մահացել է


42-ամյա որդու կողմից ծեծված մայրը հիվանդանոցում մահացել է

  • 05-11-2022 20:38:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին։
 
Ըստ ոստիկանության, հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել:
 
Հիվանդանոցից հաջորդ հաղորդումով հայտնում էին, որ 73-ամյա կինը մահացել է: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ապօրինաբար կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել տուժողի 42-ամյա որդուն:
 
Նա տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play