ՆԱՏՕ-ն մտադիր է կրճատել իր ներկայությունը Կոսովոյում<br />


ՆԱՏՕ-ն մտադիր է կրճատել իր ներկայությունը Կոսովոյում

  • 03-03-2009 16:35:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սպասվում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի մոտ 16 հազար մարդուց կազմված ռազմական առաքելության (KFOR) էական կրճատում, որը կսկսվի ընթացիկ տարվա հունիսից, հաղորդում է Բելգրադի «Պոլիտիկա» թերթը` վկայակոչելով դաշինքի բրյուսելյան կենտրոնակայանի իրազեկ ներկայացուցչի: «ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հունիսին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում եւ, հավանաբար, որոշում կընդունեն Կոսովոյում KFOR-ի խորհրդանշական ներկայության վերաբերյալ: Այնտեղ կլինեն EULEX-ը (Եվրամիության առաքելությունը), տեղի ոստիկանությունը, Կոսովոյի պաշտպանական կորպուսը, ինչը միանգամայն բավարար է խաղաղության եւ կայունության ապահովման համար»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play