ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միշելին Կալմի-Ռեյի հետ


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միշելին Կալմի-Ռեյի հետ

  • 16-11-2022 15:43:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին: Քարտուղարը կարևորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարացող հարաբերությունները:
 
Կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա:
 
Ա. Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին: 
 
 
ՀՀ ԱԽ գրասենյակ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play