Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս


Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

  • 18-11-2022 21:28:25   | Թունիս  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, նոյեմբերի 18-19-ը Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:
 
Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:
 
Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու  գործակալությունները հնարավորություն կունենան ցու­ցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանք­ների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսա­շրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:
 
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play