Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ


Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ

  • 21-11-2022 15:21:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում:
 
Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շարունակում է պահել իր բարձր հեղինակությունը:
 
Հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ, որակյալ հեռուստաարտադրանքի համար պայքարող մասնագետներ, հանրային գիտակցություն եւ ճաշակ ձեւավորող հեռուստադեմքեր, շնորհավորում եմ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:
 
Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն