Միավորված ազգերի կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար


Միավորված ազգերի կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար

  • 23-11-2022 14:24:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նյու Յորք, 23 նոյեմբերի, 2022 թ. -  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։
 
ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով, որ ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։ 
 
Առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում տեղակայվեց 2012թ. փետրվարին։
 
2014 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ, երբ Լիբանան ժամանեց նրա առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից։
 
Հայաստանը նախկինում մի քանի տարի շարունակ նաև սահմանափակ թվով խաղաղապահներ է տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA) կազմում։ 
 
«Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», - նշեց պարոն Լակրուան։
 
Հայաստանը նաև հավանություն է տվել Գլխավոր քարտուղարի «Գործողություն հանուն խաղաղության պահպանման» (A4P) նախաձեռնությանը, որի նպատակն է ամրապնդել խաղաղապահությունը ավելի նպատակային մանդատների, ավելի ուժեղ և անվտանգ գործողությունների, ավելի հագեցած և պատրաստված ուժերի և քաղաքական լուծումների համար աջակցություն հավաքագրելու միջոցով։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play