Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցները (Տեսանյութ)


Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգում ինքնակամ տեղադրված սրճարանային կառույցները (Տեսանյութ)

  • 25-11-2022 19:41:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածում տարիներ առաջ տեղադրված ինքնակամ սրճարանային կառույցները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից:
 
Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի, որոշ դեպքերում նաև՝ հենց ապօրինություն կատարած քաղաքացիների ուժերով:
 
Համայնքային սեփականության կանաչ գոտիներում գտնվող անօրինական բոլոր շինություններն ապամոնտաժվելու են:
 
Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play