Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել


Վարուժանը Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել

  • 26-11-2022 20:48:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ  Վարուժան Ավետիսյանը 12.11.22թ և 13.11.22թ.  ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ 18.11.22թ-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում, որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։ Ելնելով ազատազրկված անձի գանգատներից՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ցուցվել էին կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ ստացիոնար պայմաններում։
 
ՊՈԱԿ կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վարուժան Ավետիսյանը 24.11.2022 թվականին տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն։
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։
 
Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
 
Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play