Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը ԱՄՆ-ում կհանդիպի երկրի ռազմական ղեկավարության հետ
29-11-2022 13:59:46 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Ադրբեջանը տարածաշրջանում ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է։ Այս մասին նշված է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեյդիի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի հանդիպման վերաբերյալ Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ կապերին վերաբերող հարցեր:
Վելիևի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում է պատվիրակության հանդիպումներ ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ: