Ռուսաստանը Հնդկաստանին խնդրել է օգնել․ ինչ ցուցակ է ներկայացվել հնդկական կողմին


Ռուսաստանը Հնդկաստանին խնդրել է օգնել․ ինչ ցուցակ է ներկայացվել հնդկական կողմին

  • 29-11-2022 20:35:55   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Մոսկվան խնդրանքով դիմել է Դելիին՝ մեքենաների, ինքնաթիռների և գնացքների պահեստամասերի մատակարարման հարցում օգնություն ստանալու համար, որոնցով Ռուսաստանը այժմ սահմանափակված է միջազգային պատժամիջոցների պատճառով և որոնց կարիքն ունի արդյունաբերության աշխատանքը պահպանելու համար: Ինչպես հայտնում է Reuters-ը, Հնդկաստանին փոխանցված ցանկում կա մոտ 500 ապրանք։
 
Գործակալությունը պարզաբանում է, որ այս ցուցակը նախնական է. պարզ չէ, թե ինչ և ինչ քանակությամբ կուղարկվի Ռուսաստան, սակայն Հնդկաստանի կառավարությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ցուցակն ինքնին շատ անսովոր է իր ծավալներով։
 
Reuters-ը նշում է, որ ցուցակը բաղկացած է 14 էջից։ Ռուսաստանը պահանջում է մոտ 200 մետալուրգիական ապրանքներ և շատ բաղադրամասեր ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերության համար՝ մխոցներ, նավթի պոմպեր և բռնկման պարույրներ, բամպերներ, ամրագոտիներ, վայրէջքի սարքերի բաղադրիչներ, վառելիքի համակարգեր, կապի և հրդեհաշիջման համակարգեր, փրկարար բաճկոններ և ինքնաթիռի անվադողեր:
 
Ցանկում նշվում է նաև թղթի և սպառողական փաթեթավորման արտադրության հումք, ինչպես նաև տեքստիլի արտադրության նյութեր և սարքավորումներ, այդ թվում՝ գործվածք և ներկանյութեր։
 
Հնդկաստանը փորձում է մեծացնել առևտուրը Ռուսաստանի հետ, սակայն որոշ ընկերություններ մտավախություն ունեն, որ դա կարող է ընկնել Արևմուտքի պատժամիջոցների տակ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play