23 տոննա դիզելով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է․ Իրանի քաղաքացի վարորդը հոսպիտալացվել է


23 տոննա դիզելով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է․ Իրանի քաղաքացի վարորդը հոսպիտալացվել է

  • 30-11-2022 20:43:35   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով բեռնված) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։
 
Փրկարարները վարորդին (ԻԻՀ քաղաքացի, Ռ. Ա. Ք., ծնված 1976 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին կայուն. դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play