ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ


ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ

  • 02-12-2022 10:39:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ։
 
Զրուցակիցները բարձր են գնահատել դինամիկ զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ: 
 
Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման ուղղությամբ Նիդերլանդների հետ հաստատված սերտ փոխգործակցությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը։
 
Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը:
 
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այն դրական դեր է խաղում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play