«Գարդիան». Բրիտանիան սպասում է բռնության ալիքի<br />


«Գարդիան». Բրիտանիան սպասում է բռնության ալիքի

  • 25-02-2009 15:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան պատրաստվում է «զայրույթի ամառվա», որը պայմանավորված կլինի նրանով, որ տնտեսական ճգնաժամի զոհերը` միջին խավի ներկայացուցիչները, փողոց դուրս կգան` բողոքելով ֆինանսական հաստատությունների դեմ, գրում է «Գարդիանը»: Ըստ ոստիկանության ավագ սպա, հասարակական կարգի համար պատասխանատու Դեյվիդ Հերթշորնի, այսօր ի հայտ է եկել 1980-ական թվականների գործադուլների կրկնության վտանգ, երբ հարկադրական զանգվածային դժգոհության ալիքի վրա իրենց աշխատանքը, տունը կամ խնայողությունները կորցրած մարդիկ դառնում էին իսկական «զինվորներ»: Հերթշորնը նկատել է, որ նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն մասնակցել ցույցերի, այժմ կարող են իրենց կատաղությունը դուրս թափել ընդհանուր բողոքի ժամանակ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play