«Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չստացան


«Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չստացան

  • 02-12-2022 14:38:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 2-ին,  տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։
 
Մրցույթի մասնակիցներն էին հետևյալ ընկերությունները՝
 
1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ
 
2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ
 
3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ
 
4․ «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ
 
5․ «ՀՈւՍԱԲԵՐ» ՓԲԸ
 
6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:
 
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ «Արմենիա» թիվին ստացել է՝ 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92, «Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։ Այսպիսով՝ ընդդիմադիր  հեռուստաալիքները՝ «Երկիր մեդիան» ու «Հ2»-ը լիցենզիա չստացան։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play