Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները


Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

  • 05-12-2022 13:20:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան։
 
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ Բայրամովը կհանդիպի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։
 
Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։
 
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցերը երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրած համաձայնագրի համատեքստում։
 
Բայրամովն ու Լավրովն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականինոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքին, որոնք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը