Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը


Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը

  • 06-12-2022 15:29:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն՝ Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին:
 
«Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների: Այսինքն՝ կարելի է ասել այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում»,-ասաց Աղաջանյանը՝ մանրամասներ չներկայացնելով հրապարակման ոչ ենթակա քննարկումներից:
 
Հայկական կողմն այսպիսով ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է մինչև տարեվերջ երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման մասին հարցի՝ նա ասաց. «Այո, կարծում եմ՝ չի կարելի բացառել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը