Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել


Քարվաճառում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

  • 06-12-2022 20:23:27   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

arm24.am Արցախի օկուպացված Քարվաճառի տարածքում գտնվող ադրբեջանական զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել, որ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նահիդ Ազիմամեդովը ինքնասպան է եղել հրազենային կրակոցից։
 
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդում) հատկանիշներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը