Հայկ Գրիգորյանն ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում


Հայկ Գրիգորյանն ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում

  • 07-12-2022 11:54:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քառօրյա աշխատանքները։
 
Նիստի սկզբում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ԲԴԽ անդամի քվեարկության արդյունքները, որով ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը 75 կողմ ձայնով ընտրվեց տվյալ պաշտոնում։
 
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ն քննարկում էր ԲԴԽ անդամի պաշտոնում Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։
 
Նրան առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
 
Հայկ Գրիգորյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը