Փաշինյան-Ալիև հանդիպում դեկտեմբերին հնարավոր է՝ լինի. Ալեն Սիմոնյան


Փաշինյան-Ալիև հանդիպում դեկտեմբերին հնարավոր է՝ լինի. Ալեն Սիմոնյան

  • 07-12-2022 15:46:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեկտեմբեր ամսին չի բացառվում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
 
«Որևիցե ինֆորմացիա չկա, թե որտեղ է լինելու, բայց մենք կաղապարված չենք միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով և պատրաստ ենք յուրաքանչյուր բովանդակային քննարկման։ Գիտեք, որ երեկ փոխվարչապետերի մակարդակով հանդիպում է տեղի ունեցել և նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Կրկնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասով դեռ որևէ կոնկրետ տեղեկություն չունենք, բայց մինչև տարեվերջ հնարավոր է հանդիպում լինի»,- ասաց Սիմոնյանը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը