ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ


ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ

  • 09-12-2022 11:16:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ-ը պատրաստվում է ուրբաթ օրը նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Չինաստանի դեմ՝ կապված մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և Խաղաղ օվկիանոսում ապօրինի ձկնորսությանը Պեկինի աջակցության հետ:
 
Այս մասին հինգշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
 
Ըստ hրապարակման՝ սահմանափակումների շրջանակում նախատեսվում է սառեցնել ԱՄՆ-ում պետական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների ակտիվները, որոնք մեղադրվում են ենթադրյալ կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտման մեջ։ Նաև կսահմանափակվի նրանց մուտքը ԱՄՆ և կարգելվի նրանց հետ բիզնես վարել։
 
Բացի այդ, նոր սահմանափակումները կարող են դժվարացնել պետական պաշտոնյաների և պատժամիջոցների տակ գտնվող ձեռնարկությունների համար միջազգային ճանապարհորդությունը և ֆինանսավորումը:
 
ԱՄՆ վարչակազմը նախատեսում է նաև պատժամիջոցներ կիրառել ռուսական պաշտպանական արդյունաբերության մի քանի ձեռնարկությունների և Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ի դեմ։
 
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է սահմանափակումներ մտցնել չինական գրեթե 170 խոշոր կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են Խաղաղ օվկիանոսում իբր անօրինական ձկնորսության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play