Հունաստանում հանցագործները բանտից փախուստ են իրականացրել<br /> ուղղաթիռով<br />


Հունաստանում հանցագործները բանտից փախուստ են իրականացրել
ուղղաթիռով

  • 23-02-2009 16:40:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկու հայտնի հանցագործներ Աթենքի խիստ ռեժիմի «Կորիդալլոս» բանտից փախուստի են դիմել ուղղաթիռով, հաղորդում է BBC-ն: Ուղղաթիռը իջել է բանտի տանիքին, որից հետո Վասիլիս Պալեոկոստասն ու Ալկետ Ռիցայը պարանասանդուղքով բարձրացել են այնտեղ: Հույն Պալեոկոստասը եւ իր մեղսակից ալբանացի Ռիցայը սպասում էին դատավարության փախուստի համար, որ նրանք կատարել էին 2006 թվականի հունիսին: Նրանք փախել էին նույն բանտից միեւնույն եղանակով` ուղղաթիռի օգնությամբ, որը վայրէջք էր կատարել բանտի բակում, երբ կալանավորները ֆիզիկական վարժություններ էին անում: Պահակախումբը կարծել է, թե ուղղաթիռով հանձնաժողով է ժամանել` բանտում տեսչական ստուգում կատարելու համար: Վասիլիս Պալեոկոստասը բանտարկված էր մի քանի հանցագործությունների համար, այդ թվում` գործարարի առեւանգման, որին ազատ էր արձակել խոշոր փրկագնի դիմաց: Պալեոկոստասը ձերբակալվել էր 2008 թվականի օգոստոսին: Բանտում է գտնվում նաեւ նրա եղբայր Նիկոսը, որն էլ մշակել էր ուղղաթիռի օգնությամբ առաջին փախուստի պլանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play