Ալբանիան դեմ չէ իր տարածքում ամերիկյան ՀՀՊ տարրերի<br /> տեղակայմանը<br />


Ալբանիան դեմ չէ իր տարածքում ամերիկյան ՀՀՊ տարրերի
տեղակայմանը

  • 23-02-2009 16:35:00   | Ալբանիա  |  Միջազգային
ՏԻՐԱՆԱ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ալբանիան ոչինչ չունի իր տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան` մեկնաբանելով ամերիկյան «Ինտերնեշնլ հերալդ թրիբյուն» պարբերականում հրապարակված հոդվածը, որտեղ, մասնավորապես, հավաստվում է, որ Վաշինգտոնը կարող է Ալբանիայի Հանրապետությունը ընտրել որպես այլընտրանք ՀՀՊ համակարգի տարրերի տեղաբաշխման համար, եթե չհաջողվի այդ մասին պայմանավորվածության հասնել Չեխիայի եւ Լեհաստանի հետ: «Մինչ օրս դրա առնչությամբ ԱՄՆ-ից մենք չենք ստացել կոնկրետ առաջարկներ: Սակայն, եթե ամերիկյան իշխանությունները նման խնդրանքով մեզ դիմեն, ապա Ալբանիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր միանշանակ համաձայնություն կտա»,- ընդգծել է Բերիշան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play