Հուսանք՝ Ադրբեջանի գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի. Մարուքյանը՝ «բնապահպաններ»-ի ցույցի մասին


Հուսանք՝ Ադրբեջանի գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի. Մարուքյանը՝ «բնապահպաններ»-ի ցույցի մասին

  • 12-12-2022 13:13:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ադրբեջանցի «Էկոակտիվիստներ»-ը փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Սա բացահայտ սադրանք է և 2020 թվականի եռակողմ հրադադարի հռչակագրի կոպտագույն խախտում»: 
 
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ այդ գործողությունները հումանիտար ճգնաժամի չեն հանգեցնի, և ողջախոհությունը կհաղթի։
 
«Լաչինի միջանցքը պետք է գործի ինչպես միշտ»,- գրել է Մարուքյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրկին մի շարք անձինք, որոնց ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, բլոգերների և էկոակտիվիստների, փակել են Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը