Պայթյուն Կահիրեում, կան զոհեր<br />


Պայթյուն Կահիրեում, կան զոհեր

  • 23-02-2009 16:34:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պայթյունի հետեւանքով, որ կիրակի երեկոյան տեղի է ունեցել Կահիրեի զբոսաշրջային կենտրոնում, 4 մարդ զոհվել է, եւս 24-ը վիրավորվել: Զոհվածների թվում է 17-ամյա զբոսաշրջուհի Ֆրանսիայից: Վիրավորներից 17-ը ֆրանսիացիներ են, Գերմանիայի մի քաղաքացի, Սաուդյան Արաբիայի երեք հպատակ եւ երեք եգիպտացիներ: Ոստիկանության տվյալներով, պայթուցիկ սարքը գտնվել է քարե վաճառասեղանի տակ` Էլ-Հուսեյն մզկիթի հրապարակում: Խոսքը ինքնաշեն սարքի մասին է, որ լցված է եղել մետաղի կտորներով: Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերի ներկայացուցիչները հայտնաբերել են եւս մի պայթուցիկ սարք, որը հաջողվել է ժամանակին վնասազերծել: Առայժմ ոչ ոք չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play