100-ավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի, Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ


100-ավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի, Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ

  • 12-12-2022 14:53:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. 100-ավոր քաղաքացիներ մնացել են Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
 
Ճանապարհն այսօր առավոտյան ժամը 10։30-ի հատվածում փակել են քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ։
 
«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները», - հայտնում է տեղեկատվական շտաբը՝ շեշտելով ճանապարհը դեռ երկկողմանի փակ է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play