Բաքուն մերժի, թե ոչ, մենք նպատակասլաց գնում ենք խաղաղության օրակարգով․ Փաշինյան


Բաքուն մերժի, թե ոչ, մենք նպատակասլաց գնում ենք խաղաղության օրակարգով․ Փաշինյան

  • 22-12-2022 12:03:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. «Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները։ Եվ մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Ըստ նրա՝ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Բաքվին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս պատասխան չի ստացել։ «ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները, և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։ ՀՀ-ն դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշախավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել։ Այդ առաջարկները ներառում են նաև ՀՀ օկուպացված տարածքների խնդրի լուծումը։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք շարունակում ենք մեր ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։ Որքան էլ հասկանում ենք այս առաքելության բարդությունը, սրանից մեր վերաբերմունքը և նպատակասլացությունը չի փոխվում», հավելեց Փաշինյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play