Վախճանվել է օլիմպիական չեմպիոնուհի Կամիլա Սկոլիմովսկայան<br />


Վախճանվել է օլիմպիական չեմպիոնուհի Կամիլա Սկոլիմովսկայան

  • 19-02-2009 15:05:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորեքշաբթի Պորտուգալիայում 26 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Սիդնեյի 2000 թվականի օլիմպիական խաղերի մուրճի նետման լեհ չեմպիոնուհի Կամիլա Սկոլիմովսկայան: Այս մասին հաղորդել է լեհական հեռուստատեսությունը: Ցերեկը նա գանգատվել է վատ ինքնազգացողությունից, իսկ հետո մարզումների ժամանակ կորցրել գիտակցությունը: Մարզուհուն տեղափոխել են հիվանդանոց, բայց բժիշկները նրան փրկել չեն կարողացել: Պորտուգալիայում Սկոլիմովսկայան լեհ թեթեւ ատլետների թիմի կազմում մասնակցում էր հավաքների:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play